12 հոգի մեկ էինք զինաթափել ու գերի բռնել, 3 հոգու մեկ, ինչու բաց թողելու հրաման տվեցիք. Հովհաննիսյան
Անճարներ, ապաշնորհներ… 12 հոգի մեկ էինք զինաթափել ու գերի բռնել, 3 հոգու մեկ, ու բոլորն էլ Գեղարքունիքում, ինչու բաց թողելու հրաման տվեցիք, ինչու եք ամեն ինչ անում, որ Հայոց բանակը բարոյալքվի, ինչու՞, գրել է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր. Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ