Երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում շաբաթ օրը 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից մոտ 61 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 165 հազար մարդ: Օջախը եղել է 2 կմ խորության վրա: