Կալիֆորնիայում բժիշկն ու նրա հայ հանցակիցները 8,4 միլիոն են յուրացրել
Կալիֆորնիայի Սիլ Բիչ քաղաքի բժիշկը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել Medi-Cal ապահովագրական ծառայությունից կեղծ հարցումների միջոցով 8,4 մլն դոլար յուրացնելու մեջ։ CBS Los Angeles-ի փոխանցմամբ, 61-ամյա բժիշկ Քեյվան Ամիրխորհեն թերապեւտ է աշխատել Los Angeles Community Clinic-ում։
Նա եւ իր չորս հանցակիցները 6,6 մլն դոլար են յուրացրել Ընտանիքի պլանավորման եւ խնամքի ծրագրով՝ հարցումները լրացնելով գոյություն չունեցող անձանց անուններով։ Ամիրխորհեի դատավճիռը հրապարակվելու է հոկտեմբերի 1-ին, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։
Այս գործով մեղադրյալ, Սան Վելիի 61-ամյա բնակչուհի Հիլդա Հարությունյանը դատարանի առջեւ կկանգնի դեկտեմբերի 17-ին, Հյուսիսային Հոլիվուդի 41-ամյա բնակիչ էդմոնդ Սարգսյանը դատարանի առջեւ կկանգնի հուլիսի 16-ին, իսկ նրա 65-ամյա մայրը՝ Նոյեմ Սարգսյանը՝ սեպտեմբերի 3-ին։