Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկին վախեցնել զենքի նոր տեսակներով․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ որևէ մեկին վախեցնել նոր տեսակի զենքերով, բայց մշակում է դրանք, ինչպես մյուս համաշխարհային տերությունները:
«Ռազմավարական կայունությունը չափազանց կարևոր է: Մենք չենք պատրաստվում վախեցնել որևէ մեկին մեր նոր սպառազինության համակարգերով: Այո, մենք դրանք զարգացնում ենք և որոշակի արդյունքների ու հաջողությունների ենք հասել, բայց դա անում են բոլոր երկրները ... բոլոր առաջատար ռազմական տերությունները»,-ասել է պետության ղեկավարը։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը պարզապես մեկ քայլ առաջ է: Այնուամենայնիվ, Մոսկվան հասկանում է, որ ԱՄՆ-ն և մյուս պետությունները վաղ թե ուշ նույնպես կհասնեն նման արդյունքների: Հետևաբար, ըստ Պուտինի, անհրաժեշտ է «նախապես պայմանավորվել այն մասին, թե ինչպես ապրել միասին փոփոխվող աշխարհում»: