Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իշխանությունը ՀՀ-ում գտնվող երկու սիրիացի վարձկաններին չի փոխանակում հայ գերիների հետ

«Եւ՛ գերիների ծնողները, եւ՛ ես համոզվել ենք, որ գործող իշխանությունները չունեն ցանկություն, կարողություն, ասեմ ավելին՝ խոչընդոտում են այդ գորընթացին։ Տվյալ պահին լսելով նրա (նկատի ունի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին) ցինիկ արտահայտությունները, կարող ենք արձանագրել, որ խոչընդոտում են այն աշխատանքին, որը մենք տանում ենք առանց նրանց մասնակցության, միայն ՌԴ-ի միջնորդությամբ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանն՝ անդրադառնալով Լենա Նազարյանի այն հայտարարությանը, թե հայ գերիներին պետք է պահանջել Ադրբեջանից։

Ավագյանը նաեւ փոխանցեց, որ հնարավորություն կա Հայաստանում գտնվող երկու սիրիացի վարձկանների դիմաց մի քանի գերի վերադարձնել Հայաստան․«Երբ մենք գերիների ծնողների հետ առաջարկություն ենք արել՝ փոխանակման համաձայնություն տալ 2 սիրիացի ահաբեկչի, որոնք գտնվում են ՀՀ-ում, Նիկոլ Փաշինյանը, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայտնվել էր Գյումրիում եւ հանդիպում էր գերիների ծնողների հետ, ասաց, որ Բաքուն մեզանից չի ուզում նրանց։ Այդ հանդիպումը շատ կարճ է եղել, որովհետեւ նա եղել է հարբած, ծնողների հարցին, թե ինչո՞ւ նա չի տալիս համաձայնությունը, որպեսզի Բորիս Ավագյանը կարողանա պայմանավորվի, ՌԴ-ի միջնորդությամբ, ադրբեջանական կողմի հետ փոխանակման համար, ասել է, որ Բաքուն մեզանից նրանց չի ուզում։ Բայց հարցին՝ Բաքուն պիտի ուզի՞, որ դու ֆայմես ինչ է պետք անել, պատասխանել է, որ մենք կքննարկենք եւ Ձեզ հետ կկապվենք։ Դրանից հետո նրա թիկնազորը նրան տարել է, որովհետեւ եղել է հարբած վիճակում»։

Հարցին, թե երկու վարձկանների դիմաց, քանի՞ գերի կարող էր վերադառնալ Հայաստան, պատասխանեց․

«Ընթացակարգը հետեւյալն է․ իշխանությունը պետք է նախ համաձայնություն տա եւ ասի, որ պատրաստ է փոխանակման, դրանից հետո մենք դիմում ենք ՌԴ-ի խաղաղապահների ղեկավարին, հայտնում ենք, որ իշխանությունը տվել է փոխանակման համաձայնություն եւ սկսվում է բանակցային պրոցեսը»։

Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել