Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հունիսի 11-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-16-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ: