Դոլարի փոխարժեքը երկար անկումից հետո այսօր աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է 480.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.28 դրամ (նվազել է 1.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.73 դրամ (նվազել է 2.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.35 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 226.82 դրամ, ոսկի՝ 19,644.4 դրամ, պլատին՝ 13,246.19 դրամ: