Գնդակահարել է գանձապահին՝ դիմակ կրելու պահանջի համար
ԱՄՆ Ջորջիա նահանգում գտնվող սուպերմարկետում գանձապահի հետ վիճաբանությունից հետո մեկ մարդ է մահացել, երկուսը վիրավորվել:
Նախնական տվյալներով, գնորդին այնքան էլ դուր չի եկել այն, որ գանձապահը պահանջել է դիմակ կրել: Տղամարդը նախ վիճել է, ապա գնդակահարել գանձապահին:
Ինչպես հայտնում է Fox 5-ը, 30-ամյա զինված տղամարդը նախ կրակել է խանութի անվտանգության աշխատակիցների վրա, և փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է: Երկուսն էլ հայտնվել են հիվանդանոցում: Տեղում օգնություն է ցուցաբերվել մեկ այլ գանձապահի: