Ով է ադրբեջանական սիմվոլիկայով գարեջուրը ներմուծել Հայաստան
Երեկվա հրապարակումիցս հետո Sargis Karolina ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ առնչություն չունի թշնամի երկրի սիմվոլիկայով արտադրանքի Հայաստան ներմուծման հետ և կոչ է արել բոլոր պետական մարմիններին հետաքննել այս դեպքը։
Պարզվում է, որ ներմուծող ընկերությունը թշնամի երկրի սիմվոլիկայով գարեջուրը ներմուծել է զարտուղի ճանապարհով` շրջանցելով Էքսկլյուզիվ ներմուծման պայմանագիրը։
Հիմա եկեք ինձ համոզեք, որ ներմուծումն իրականացվել է անփութության հետևանքով, այլ ոչ թե թրքասիրության...
Հաշվի առնելով մեր իշխանության` թուրքերի հետ առևտուր անելու մոլուցքը, կարծում եմ երկրորդ պատճառն ավելի իրական է...
Տղա եք պարզեք, ու՞մ թողտվությամբ է թշնամի երկրի սիմվոլիկայով ապրանքն հայտնվել երևանյան վաճառասեղաններում։
Փաստաբան Միհրան Պողոսյան