Շորթման փորձ․ նախկին փոխոստիկանապետից խոշոր գումար են պահանջել՝ սպառնալով արատավորող նյութեր հրապարակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալներից մեկի, կոչումով ոստիկանության գեներալ-մայորի դիմումի փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նախկին ոստիկանության բարձրաստիճան սպան դիմել է ԱԱԾ և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջին անձնական նամակներ է ուղարկել և իրենից պահանջել 2 օրվա ընթացքում իրեն փոխանցել խոշոր չափի գումար, հակառակ դեպքում սպառնացել է իր վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետը հրաժարվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ շանտաժը կատարելուց ու դիմել է ԱԱԾ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում շորթում կատարողի և ոստիկանության գեներալ-մայորի ինքնությունը։