Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում.կա 1 զոհ, 1 վիրավոր
shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում՝ Մ-16 ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Չիչակյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Չիչակյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր Բալաբեկ Փարսադանյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ա. Մամյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Տավուշի մարզի պատասխանատուները։