Այսօր՝ 29 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արմավիրի մարզպետը հրատապ հավաք է կազմակերպել. «168 ժամ»

«168.am-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզում հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մոբիլիզացված է եղել ողջ վարչական ռեսուրսը, մասնավորապես՝ մարզի կրթական հաստատությունները:

Մեր խմբագրություն ահազանգած աշխատակիցների խոսքով՝ ուղիղ հրահանգը դպրոցի տնօրեններին եղել է Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի կողմից, ով նույնպես այդ ժամին աշխատանքի էր ու հենց դրա համար է հարկատուների հաշվին աշխատավարձ ստանում, կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար:

Վերջինս շրջել է գյուղերով, մասնակցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին կրկին աշխատանքային ժամին ու հընթացս մարդահաշվարկ ու ներկա-բացակա կատարել՝ հավանաբար հետագայում արդեն իսկ հնչեցրած սպառնալիքն իրագործելու համար:

Մենք նաև լուսանկար էինք հրապարակել, որն արված էր հենց Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզում քարոզարշավ իրականացնելու օրը: Դրանում ձախից աջ պատկերված են Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, կողքին՝ մարզի Դաշտ գյուղի տնօրեն, ԲՀԿ-ական Սիրանուշ Սահակյանն է, իսկ երրորդը Սոնյա Բուդաղյանի ընկերուհին է՝ 2019թ. սկանդալով Էջմիածնի թիվ 3 դպրոցի տնօրեն դարձած Գրետա Անդրեասյանը:

Եվ անգամ այն պարագայում, երբ խստագույն հրահանգով մարզային ենթակայության բոլոր հիմնարկների աշխատակիցները պետք է մասնակցեին Նիկոլ Փաշինյանի հետ «հանդիպումներին», պատկերը, մեղմ ասած, մխիթարական չէր:

Հավանաբար հենց դա տեսնելով ու կանխազգալով, որ մարզում քվեարկության արդյունքներով՝ հունիսի 21-ին տխուր պատկեր է արձանագրվելու, Արմավիրի մարզպետարանում, մարզպետի գլխավորությամբ, լծվել են իրավիճակը փրկելու գործին:

Մեր տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 15-ին, օրվա 2-րդ կեսին, Արմավիրի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին շտապ կանչել են մարզպետի մոտ։

Նշենք, որ գործող մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 35-րդ համարն է, պատգամավորության թեկնածու, և ներկայումս պաշտոնապես գտնվում է արձակուրդում։

Տնօրենները, տեղյակ լինելով նաև այս իրողությունից, այնուամենայնիվ շտապել են մարզպետարան՝ հասկանալու, թե այս հրատապությունը կամ լարվածությունը ինչով է պայմանավորված։

Մեզ փոխանցեցին, որ ուշագրավ տեսարան է եղել մարզպետի ընդունարանում, որտեղ ընդունելության համար հերթագրվելուց հետո տնօրենները ժամեր շարունակ դեգերել են մարզպետարանի միջանցքներում և դահլիճներում, մինչև կհասնի իրենց հերթը, և կրթության վարչության պետը մեկ առ մեկ իրենցից յուրաքանչյուրին կուղեկցի մարզպետի աշխատասենյակ։

Նշենք, որ մարզային ենթակայության 111 դպրոց կա, և բոլոր տնօրենները կանչվել են մարզպետարան:

Հատկանշական է, որ, ինչպես պնդում են մարզի կրթական հաստատությունների աշխատակիցները, մինչև ընտրությունների մասին որոշման կայացումը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն արդեն սկսել էր իր կողմից վստահելի համարվող փոքրաթիվ տնօրեններից, իսկ հետո արդեն տնօրենների մի այլ խմբից ևս պահանջել և հավաքել «ՔՊ»-ին ընտրող անձանց ցուցակներ։

Մարզային կրթական հաստատությունների աշխատակիցները նշում են՝ իհարկե, այդ տիկնոջ հեղինակության և ղեկավարման «հմտությունների» ու մեթոդների պարագայում նշված ցուցակների և այդտեղ նշված անձանց թիվը մեծ կամ առնվազն հույսեր ներշնչող չէր կարող լինել, ինչն առավել ակնհայտ դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիր քաղաքում ունեցած հավաքի ժամանակ մարզկենտրոնի կիսադատարկ հրապարակում մանկավարժական հանրույթի փոքր թվից (իսկ, ինչպես արդեն գրել ենք, տիկինն անձամբ էր ջանացել՝ զանգեր տնօրեններին, պարտադրել կոնկրետ վայր հասնելիս մոտենալ իրեն և ներկա ստանալ)։

Արմավիրում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի ու նվազող շանսերի պարագայում մարզպետն ինքն է որոշել խոսել տնօրենների հետ՝ հավանաբար արդեն վստահ լինելով, որ առնվազն իր խոսքը կարող է ինչ-որ բան փոխել կամ հետագա ազդեցություն ունենալ։ Մարզպետի հետ առանձնազրույցներից հետո տնօրենները մեկնել են մարզպետարանից։

Թե ինչ ազդեցություն կունենա մարզպետի խոսքը տնօրենների մոտ, կհասկանանք քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, իսկ մինչ այդ նշված փաստի վրա ենք ուզում հրավիրել տարատեսակ դիտորդական կազմակերպությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, միջազգային կառույցների ուշադրությունը:

Վստահաբար այս պահին դեռ մարզպետարանի տեսախցիկների ձայնագրությունները պահպանված կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Չեմ բացառում, որ հերթական Օրեշնիկը ընկնի Բայրաքթարի գործարանի վրա. Ավետիք Չալաբյան 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում