ՊՆ և ՌՈ ծառայողներին հրահանգել են քաղաքացիական հագուստով մասնակցել Փաշինյանի այսօրվա հանրահավաքին
NEWS.am–ը ահազանգեր է ստացել այն մասին, որ այսօր՝ հունիսի 17–ին, Հանրապետության հրապարակում կայանալիք՝ «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքին ընդառաջ Պաշտպանության նախարարության եւ ռազմական ոստիկանության աշխատակիցներին հրահանգվել է քաղաքացիական հագուստով ներկայանալ հանրահավաքի։
Ընդ որում, ահազանգողների խոսքով՝ իրենց սպառնացել են, որ հրահանգը չկատարողներն աշխատանքից կհեռացվեն։