Մերկելն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագրի պահպանումը
Գերմանիան անհրաժեշտ է համարում պահպանել և հետագայում զարգացնել Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք դեռ աշխատում ենք ԵՄ առաջիկա գագաթաժողովի որոշումների վրա: Ես կարծում եմ, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև այդ համաձայնագիրը ունի կարևոր նշանակություն, այն պետք է հետագայում զարգանա»,-ասել է Մերկելը: