Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ընտրություններից հետո առկա է բիզնեսները ծախելու եւ արտագաղթելու տրամադրվածություն. առաջիկայում կլինեն արդեն գործնական քայլեր. Սարգսյան

Գործող իշխանությունների վերարտադրությունը հանգեցնելու է նրան, որ բիզնեսմենների մեծ մասը փորձելու է կապիտալը տեղափոխել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ բիզնեսմենների 90 տոկոսն իրեն խոստովանել է, որ եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա կարտագաղթեն, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ Էկոնոմիկայի նախարարը փաստերը խեղաթյուրում է, և, ըստ էության, հակառակ պատկերն է։

Նրա խոսքով՝ բիզնեսի համար միշտ պետք է կանխատեսելի դաշտ լինի, որպեսզի բիզնեսի անընդհատության սկզբունքը վտանգված չլինի, սակայն այս իշխանության վերարտադրմամբ անվտանգային խնդիրը չի լուծվում, ինչը բիզնեսին խանգարում է։

«Այս կառավարությունը միշտ ստել է, բիզնեսին ճիշտ ազդակներ չի հաղորդել, բնականաբար, սա ևս խանգարել է։ Այս վարքագիծը մնալու է։ Միանշանակ սուտ է, որ եթե իշխանափոխություն լիներ, տնտեսվարողները կարտագաղթեին։ Մինչ ընտրությունները՝ բոլորն արդեն տրամադրված էին բիզնեսը տեղափոխելուն, իսկ բնակչությունն էլ տրամադրված էր արտագաղթելուն։ Նրանք այդպես էին ձևակերպում, որ եթե այս իշխանությունը մնա, իրենք բիզնեսը տեղափոխում են, այստեղ չեն մնալու։ Այսօր էլ մի բիզնեսմենի հետ էի խոսում, ասում էր, որ ծախում է իր ունեցվածքը, գնա ուրիշ տեղ բիզնես դնի։ Իհարկե, հորդորեցի նրան սպասել, ասացի, որ իշխանության հետ չկապի խնդիրները, մենք կփորձենք ինչ-որ ձևով օգտակար լինել նրանց, քանի որ, եթե բիզնեսները երկրից տեղափոխվեն, ապա մենք ընդհանրապես երկիր չենք ունենա»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ արժեք ստեղծողը, հարկ վճարողը, աշխատավարձ վճարողը բիզնեսն է և եթե թույլ տանք, որ բիզնեսը տեղափոխի, ապա ումի՞ց ենք հարկ գանձելու, որ կենսաթոշակ վճարենք, պետական ապարատ պահպանենք և մնացած այլ ծախսերն իրականացնենք։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ ընտրություններից հետո էլ բիզնեսը դուրս տեղափոխելու և արտագաղթելու տրամադրվածությունն առկա է և առաջիկայում կլինեն արդեն գործնական, առարկայական քայլերը։

Հարցին՝ արդյոք իշխանությունները կշարունակեն նույնկերպ աշխատել, ինչպես այս 3 տարիների ընթացքում, թե, այնուամենայնիվ, որոշակի ոլորտային բարեփոխումներ հնարավոր է իրականացնեն, Նաիրի Սարգսյանն ասաց՝ համոզված է, որ այս ձեռագիրն է շարունակվելու, քանի որ տնտեսական բարեփոխում իրականացնելու համար անհրաժեշտ է խելք ունենալ և հասկանալ այդ գործից։

«Էկոնոմիկայի բլոկի պատասխանատուն, ֆինանսների պատասխանատուն և հարկերի հավաքագրման պատասխանատուն տնտեսագիտությունից չափազանց հեռու են։ Եթե երեք հիմնական գերատեսչությունների ղեկավարները տնտեսության և տնտեսագիտության հետ ընդհանրապես աղերս չունեն, ապա միանշանակորեն կարող ենք ասել, որ որևէ բարեփոխում չի կարող լինել։

Գործնական քայլով երեկվա կառավարության նիստին ցույց տվեցին, որ նրանք նույն տգետներն են և նույն անհեռատես գործիչներն են, որ չեն կարողանում թացը չորից, ճիշտը սխալից տարբերել։ Թուրքական ապրանքների արգելքը շարունակեցին այն պարագայում, երբ առավոտից երեկո Թուրքիայի հետ սահմանները բացելու լոբբինգ են անում»,ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ երբ առաջին անգամ այդ արգելքը կիրառվեց, Թուրքիայից ապրանք ներմուծողները սկսեցին ապրանքի կուտակում իրականացնել, քանի որ ավիահաղորդակցությունը փակ էր և չէին կարող այլ երկրից ներմուծել, հետևաբար ապրանքի կուտակում իրականացրեցին, ինչն էլ հանգեցրեց արտարժույթի լուրջ պահանջարկի, որի արդյունքում ունեցանք արտարժույթի փոխարժեքի ահռելի աճ։

«Երեկվա կառավարության նիստում նույն արգելքը շարունակվեց, սակայն դրանով ոչինչ չի փոխվում։ Ամեն ինչ նույնն է մնացել, բայց թղթաբանությունն է ավելացել։ Բիզնեսներին ստիպում ենք Ռուսաստանում, Վրաստանում ընկերություններ բացեն, լրացուցիչ գումար ծախսեն, Ռուսաստանի կամ Վրաստանի միջոցով ներմուծեն, այնուհետև այդ ապրանքը, որը պայմանական Հայաստան էր հասնում 1000 դրամով, կշարունակի հասնել 1500 դրամով։ Թուրքական ամբողջ ներմուծման ծավալը ՀՀ-ում պահպանվել է, պարզապես թղթաբանությունն է ավելացել ու ճանապարհը երկարել։ Ավելի թանկ է դա մեզ հասնում ու սպառողներին ավելի ենք աղքատացնում։ Սա կատարյալ ապուշություն է»,-նշեց Նաիրի Սարգսյանը։


Հարցին՝ արդյոք ամեն դեպքում կփորձե՞ն հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկել ու բարեփոխումների առաջարկներ ներկայացնել, Նաիրի Սարգսյանն ասաց, որ կշարունակեն և՛ գրավոր ձևով դիմել նրանց, և՛ հրապարակային, սակայն այդքան էլ հույս չունեն։

«Ընտրություններից առաջ նախաձեռնել էինք «Հայաստանի ներդրումային գրավչությունը» խորագրով միջոցառում, որ հանդես գանք արտերկրում ներդրողների մոտ, փորձենք ներդրումներ ներգրավել։ Այդ շրջանակներում հանդիպումների ժամանակ բոլորի պատասխանը գրեթե նույնն էր, որ այս իշխանության ժամանակ ներդրում չեն անի։ Ինքս լրացուցիչ երաշխիք էի տալիս, որ իշխանությունն ով էլ լինի, բացի անվտանգային հարցերը, մենք կանգնած ենք իրենց թիկունքին, բայց չստացվեց»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս խնդրի միակ լուծումը տեսնում է իշխանափոխությունը, կամ էլ իշխանությունը պետք է փոխի իր վարքագիծը, որին ինքն էլ դեռ չի հավատում։

Աղբյուր` Փաստինֆո

«Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին