Հատուկ դիմակ՝ կորոնավիրուսով վարակված անձին հայտնաբերելու համար
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները Հարվարդի համալսարանի գործընկերների հետ համատեղ մշակել են նախատիպային դիմակ, որը թույլ է տալիս պարզել, թե արդյոք այն կրողը վարակված է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Լենտան:
Նմուշի ներքին մասում կա մի փոքրիկ, միանգամյա օգտագործման, շարժական սարք: Օգտագործողն ինքն է որոշում, թե որ պահին այն ակտիվացնել: Ախտորոշման ժամանակը մոտավորապես 90 րոպե է, և արդյունքները ցուցադրվում են միայն դիմակի ներքին մասում՝ գաղտնիությունն ապահովելու համար: