Այսօր՝ 29 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

20 նոր աուդիոգիդ Վանաձորի կերպարվեստի թանգարանին

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վանաձորի կերպարվեստի թանգարանը համալրվել է 20 նոր աուդիոգիդով։ Մինչ այս, զբոսաշրջիկների մեծ հոսքի դեպքում անհրաժեշտ էր նախապես հերթագրվել, քանի որ թանգարանն ուներ միայն մեկ օտարալեզու էքսկուրսավար:

 Այժմ նախապես հերթագրվելու կարիք չկա. թանգարանի ցուցանմուշների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան նախապես մշակվել, թարգմանվել և ձայնագրվել է աուդիոգիդերում՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով։ 

«Աուդիոգիդի կիրառությունը թանգարաններում բավականին տարածված է և դա հնարավորություն է տալիս, որպեսզի այցելուներն ինքնուրույն շրջայց կատարեն թանգարանում, ինչը շատ հագեցած և գրավիչ  է դարձնում շրջայցը։ Թանգարանների այցելուները շատ են և հաճախ գիդերի քանակը չի բավարարում տրամադրել այս կամ այն նկարի ինֆորմացիան: Այս դեպքում օգնության են գալիս աուդիոգիդերը։ Ուրախալի է, որ աուդիոգիդերը մարզերում ևս կիրառելի են դառնում»,- նշում է  «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Լավ հնարավորություն է,  քանի որ  օտարալեզու էքսկուրսիաների համար պետք է նախօրոք հերթագրվեին, պայմանավորվեին, որ կարողանայինք ապահովել: Հիմա այդ խնդիրն այս ծրագրով չենք ունենա նաև անհատ զբոսաշրջիկների համար։ Ու ամենակարևորը՝ մեր այցելուն աուդիոգիդի հետ ինքն է թանգարանում որոշում իր երթուղին, թե որ աշխատանքից ու հեղինակից մեկնարկի»,-նշում է Վանաձորի կերպարվեստի թանգարանի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Բաղրամյանը: 

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի   ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: 

Մանրամասն՝ տեսանյութում:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Չեմ բացառում, որ հերթական Օրեշնիկը ընկնի Բայրաքթարի գործարանի վրա. Ավետիք Չալաբյան 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»