Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Վիդեո

Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու երկու հիմքերն էլ այլեւս գոյություն չունեն. Արամ Վարդեւանյան

Երբ դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Արմեն Չարչյանի կալանավորման միջնորդությունը մասկանկի, 2 ամսվա փոխարեն մեկ ամսով, երկու հիմք էր նշել. Առաջինը, պարոն Չարչյանը «Իզմիրլյան» ԲԿ տնօրենն է եւ կան դեռ մարդիկ, որոնց պետք է հարցաքննել եւ նրանք հանդիսանում են ԲԿ-ի աշխատակիցներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքում ընդգրկված, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

«Այսօրվա դրությամբ այյլեւս չկա մարդ, որին պետք է հարցաքննեն, քանի որ նախաքննության ավարտը դա է նշանակում: Նաեւ ես դատախազին, դատարանին քննիչին փոխանցել էի այն տվյալը, ռեգիստրից քաղվածքը, ըստ որի ամսի 30-ին պարոն Չարչյանը չի հանդիսանում այդ ԲԿ-ի տնօրեն: Կա մեկ այլ անձ, որ նշանակվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն: Այսինքն երկու հիմքն էլ այլեւս գոյություն չունեն: Դրա հետ հաշվի չնստել ուղղակի իրավաբանություն չի, ուրիշ բան է:

Ամեն դեպքում մենք եկել ենք դատարան, հույս ունենք, որ կունենանք  իրավունքից եւ օրենքից բխող դատական ակտ: Այս դեպքում կալանքից ազատելուն այլընտրանք չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Արմեն Չարչյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդքություն էին ներկայացրել 7 պատգամավորներ եւ 3 բժիշկներ, Վարդեւանյանն ասաց, որ 2 օր առաջ այդ միջնորդությունը մերժել էին, քանի որ դեռ գործ ունեն անելու. «Անկեղծ չէին դատախազության երկայացուցիչները: Այդպես չի կարելի անել: Եթե այսօր նախաքննության ավարտ է հայտարարվել, վստահ եղեք, որ երկու օր առաջ նախապատրաստվել էին դրան: Պարզապես կամայական մերժել են: Այստեղ կա քաղաքական բաղադրիչ եւ դրանից ելնելով ունենք այն կպատկերը, որը ունենք: Այդ 10 անձինք պատրաստակամություն ունեին յուրաքանչյուրը 500 հազար դրամ վճարել: Դա նշանակում է, որ ուղղակի պետք է, որ պարոն չարչյանը կալանավորված լինի»,-ասաց նա:

Վարդեւանյանը տեղեկացրեց, որ Արմեն Չարչյանը դեռ հիվանդանոցում է եւ եթե նույնիսկ դատարանը վերացնի կալանքը, նա չի կարող դեռ դուրս գրվել հիվանդանոցից: