Պուտինն այս մասին Փաշինյանի հետ հանդիպմանը ասաց բաց տեքստով
Փաշինյանի մոսկովյան այցի արդյունքներով փորձենք հանրագումարի բերել մեծ խաղը, որի արարներից մեկը Արցախյան պատերազմն էր: Պուտինի ողջույնի խոսքի մասին դեռ կխոսենք՝ ակցենտներն առավել քան հստակ էին՝ մեզ կպարտադրեն իրականացնել ռուս-թուրքական համաձայնությունները ամբողջ ծավալով:
Հիմա կանդրադառնամ մեկ այլ կարևոր հանգամանքի, որ վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է ադրբեջանական փորձագիտական դաշտում: Խոսքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Ադրբեջանի մասնակցության հարցն է: Ի դեպ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի վերջին հայտարարությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տարօրինակ հեռախոսազրույցը ընդամենը ժպիտ կարող է առաջացնել՝ կինոյի տղա ենք ձևանում: Ինչևէ, Ադրբեջանի և նրա մյուս հայատյաց գործընկեր Պակիստանի համար հիմնադրվում է «գործընկեր երկրի» ինստիտուտ, ինչի մասին բաց տեքստով հայտարարեց ՌԴ Պետդումայի եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրանից ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն: Հատկանշական է, որ Ադրբեջանում այս մասին բաց տեքստով խոսում էին դեռ նոյեմբերի 10-ին մեզ համար Ամոթալի կապիտուլյացիայի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Սա էր մեզ պարտադրված պարտության և Ադրբեջանին նվիրված հաղթանակի գինը: ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը մեզ վրա կարժենա սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, Արցախից հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնամխելիության ճանաչում, Զանգեզուրի միջանցք, մեր տարածքով անցնող տրանսպորտային կոմունիկացիաների լիարժեք հասանելիություն Ադրբեջանի և նրա պատերազմական դաշնակիցների համար, Ալիևի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում հայատյացության իդեոլոգիայի վրա կառուցված արևելյան և արևմտյան հարևանների հետ:
Պուտինի եվրասիական մեծ ծրագիրը, որ առաջարկվել էր Ապրիլյան պատերազմով նշանավորված 2016 թվականին, լիարժեք իրականանում է: Հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության վերահաստատման փիար ակցիա է իրականում, որովհետև գովազդվող հեռանկարը ԵՏՄ ձևաչափին Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, նաև Թուրքիայի ընդամենը միֆ է: Բոլշևիկյան այդպիսի մեկ միֆի համար մենք չափազանց թանկ վճարեցինք մեկ դար առաջ, ակնհայտ է, որ այս անգամ էլ գինը նույնքան բարձր է մեզ համար, ու էլի աշխարհաքաղաքական այս բանկետի հաշիվը վճարողը մենք ենք:
Ակնհայտ է, որ ռուսներն իրենց պլանն իրականացնելու են մինչև վերջ, և Պուտինն այդ մասին այսօր Փաշինյանի հետ հանդիպմանը ասաց բաց տեքստով: Ի դեպ, պատերազմական պյուռոսյան հաղթանակի կապակցությամբ ադրբեջանցիների ոգևորությունն էլ է անցնելու, իրենց վճարելու հերթը ևս հեռու չէ, մեզնից հետո են:
Վստահ եմ, շատերին է հուզում հարցը՝ ինչպե՞ս փրկվել, ինչպե՞ս խուսափել մեզ համար ցավագին կորուստներից, ինչի մասին կխոսենք առանձին գրառման շրջանակներում:
Վերլուծաբան Վարդան Բալյան




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...