Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվել
Քաղաքականություն

Նիկոլը պատրաստ է հանձնել նաև Հայաստանի որոշ տարածքներ. ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար

Պատահական չէ, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո են, Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, միասնական այց կատարել դեպի ազերների կողմից օկուպացված հայկական Շուշի։

Այս այցի մեկնաբանությունները, տարածվող լուսանկարներն ու դրանց միջազգային արձագանքը բացատրվում է հետևյալ կերպ։

Պարզ է, որ դիվանագետներն, առանց իրենց մայրաքաղաքների համաձայնության, չէին գնա օկուպացված հայկական Շուշի։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ևս, անտեսում է Նիկոլի Հայաստանը։ Սա նշանակում է, որ եթե Հայ ժողովուրդը քվե է տալիս Շուշին հանձնող կապիտուլյանտին,ապա այդ ժողովուրդը՝ ըստ միջազգային հանության, այլևս իրավունք չունի Արցախյան հարց բարձրացնի, կամ նույնիսկ իր սեփական անվտանգությունից խոսի։

Այս այցը խոսում են այն մասին, որ անուղղելի միամիտների, կոսմոպոլիտ դավաճանների ու անհայրենիք աղանդավորների կողմից ընտրած Նիկոլը՝ պատրաստ է հանձնել նաև Հայաստանի որոշ տարածքներ։ Իսկ միջազգային հանրությունը՝ լայն ժպիտով ողջունելու է դա, որովհետև .

1.Նախ, դա բխում է իր շահերից.

2.Հայ մտավորականությունն այսօր վախկոտ է և մորթապաշտ.

3.Հայ քաղաքական գործիչներից շատերը՝ վաճառվեցին օտարների շահերին։

4.Հայ ժողովրդը, շատ «գեղեցիկ» պառակտվեց ու «թշնամացավ» միմյանց հետ։

5.Հայի Բանակը դարձավ պիոներական բանակում, իսկ բոլոր կառույցների գեներալները՝ անողնաշար ձեռնասուններ։

6.Հայի քաղաքական ուժերը՝ իր կապիտուլյանտի դեմ միավորվելու և նրան իշխանությունից քշելու փոխարեն, բաժանվեցին 25 առանձին մասերի և գնացին կապիտուլյանտի ղեկավարած ընտրության։

7.Հայ ընտրողը՝ ընտրություններում դավաճանեց Շուշիին, Դադիվանքին, Սյունիքին, Հայաստանին, Արցախին, իր երեխաներին, իր թոռներին, իր սեփական ինքնիշխանությանը։

8.Հայը կարծես թե, հոգնել է անկախություն ունենալուց և իր համար միևնույն է, թե ո՞վ «տիրություն կանի» իր երկրին։

Բայց սա, ընդամենը տվյալ ժամանակի աշխարհաքաղաքական խաղերի և կապիտուլյացիոն իշխանությունների խաբուսիկ արդյունքն է։ Կանցնի շատ կարճ ժամանակ և Հայը կգիտակցի իր Աստվածային էությունը։ Նորից կվերածնվի ու ոտքի կկանգնի, որովհետև չի՛ մեռել Հայի ոգին։ Գուցե նեղված է, վիրավոր է, շփոթված ու խաբված է, բայց հաստատ սպանված չէ՛։

Հայկական վերածնունդ լինելո՛ւ է, և այն կրկին սկիզբ է առնելու Աստվածային էներգետիկա և անկոտրուն ոգի ունեցող Արցախից։

Հայը ապրե՛լ է, և հավերժ ապրելո՛ւ է իր՝ հայկական բարձրավանդակում։ Հայը, վերածնված ուժով, հավատքով և քաղաքական կամքով, տեր է կանգնելու իր երկրին ու սեունդներին։

Արտակ Զաքարյան

 

 

 

 
 
 
  •