Վարչապետ Փաշինյանը ծանոթացավ Արարատի մարզի արտադրական կարողություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակում շրջեց մարզի հաջողված ձեռնարկությունների ցուցադրությանը և ծանոթացավ արտադրանքին: Ցուցադրությունը կազմակերպված է «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում:
Վարչապետը ծանոթացավ գինի, գարեջուր արտադրողներին, փորձեց, հետաքրքրվեց դրանց վաճառքով, ծանոթացավ խնդիրներին: Փաշինյանը ծանոթացավ նաև պահածոների և տարբեր ոլորտների ապրանքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններին, դրանց աշխատանքին:
«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարերի: