Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզում են մեկ բան

Լիակատար և անշրջելի կապիտուլյացիա

Մենք սխալ ենք պատկերացնում պրոցեսը, որ կատարվում է մեր երկրում և մեր երկրի շուրջ։

Մի մտածեք, թե Նիկոլին սպասումէ այս կամ այն թուղթը ստորագրելու հեռանկարը։ Հարցը թղթի մեջ չէ։ Պետք է ամբողջությամբ հասկանալ, թե ինչ են ուզում օտարները մեզնից, և ինչի համար է Նիկոլը։

Ի՞նչ են ուզում մեզնից

Այս հարցը այնքան ակնհայտ է, որ մեզ թշնամի ու բարեկամ երկրներում չեն թաքցնում իրենց զարմանքը, թե ինչպես մենք դա չենք հասկանում։ Իսկ մենք չենք հասկանում։

Կարդացեք միջազգային փորձագիտական շրջանակների ու վերլուծական կենտրոնների նյութերը ու կապշեք, թե ի´նչ մակարդակում են գտնվում հայկական պետության վերնախավերը և, հետևաբար, ինչ կարծիքի են ուրիշները մեր մասին։

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզում են մեկ բան՝ լիակատար և անշրջելի կապիտուլյացիա։

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզումեն ստանալ մի պետություն, որը երբեք չի ունենալու վերածննդի հնարավորություն, և ըստ այդմ՝ երբեք չի դնելու քիչ թե շատ մեծ խնդիրներ։

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանն ուզում են վերածել ինստիտուցիոնալ անդամալույծի։

Այդ ճանապարհին նրանք ցանկանում են լուծել հետևյալ քայլերը.

1․Արգելել Հայաստանին՝ ունենալ լուրջ բանակ՝ լուրջ թվաքանակ, լուրջ զինտեխնիկա, որակյալ սպայակազմ։

2․ՀՀ սահմաններին զբաղեցնել գերիշխող դիրքերը՝ մեկընդմիշտ վերահսկողություն սահմանելով կարևոր ճանապարհների վրա։

3․Ջարդել հազար տարի չունեցած և միայն վերջին 28 տարում կաթիլ-կաթիլ կառուցված հայկական դիվանագիտական համայնքը։

4․Ջարդել հայկական աշխարհը,Հայաստանը տարանջատել սփյուռքից։ Հայաստան-սփյուռք-Արցախ համակարգը, ըստ նրանց, չպետք է լինի, քանի որ այն պարունակում է ազգային վերածննդի պոտենցիալ։

5․Ջարդել եկեղեցին։ Միասնական հայկական եկեղեցին ազգային վերածննդի և ազգային ինքնության պահոցն է։

6․Հայաստանի վրա դնել ռեպարացիոն պարտավորություններ՝ փոխհատուցելու Ադրբեջանին իբրև թե հասցված 50 և ավելի մլրդ. վնասը։ Այս թիվը վաղուց հնչեցվում է նրանց կողմից։

7․Հայաստանի և Արցախի մի խումբ հեղինակավոր պետական և ռազմական գործիչների՝ որպես պատերազմի հանցագործների, դատել թուրքական կամ Հաագայի դատարանում՝ հայ ժողովրդի բարոյական ոչնչացման և ազգային արժանապատվությունից վերջնական զրկելու նպատակով։

Այս կետերի մեջ էր նաև հայրենասեր, էներգիա և դիմադրության պաշար ունեցող մարդկանց կոտրումը և հեռացումը, որն արվեց պատերազմի միջոցով՝ ֆիզիկապես և հոգեբանորեն ոչնչացնելով հազարավոր՝ կենսունակ, հայրենատիրության ընդգծված զգացում ունեցող մարդկանց։

Սրանք այն կետերն են, որոնց իրականացումը Հայաստանը գործնականում կսարքի ամուլ, անհեռանկար ու առանց վերածննդի մի կիսապետություն։ Կսարքի այնպիսի Հայաստան, որտեղից կփախչի հոգևոր կամ կրթական քիչ թե շատ պաշար ունեցող մարդը։

Հիմա հարց՝ ո՞ւմ ձեռքով է կերտվում այսպիսի Հայաստանը, ովքե՞ր են ամեն օր մեզ տանում այսպիսի Հայաստանի հանգրվանին.

1․Հայաստանի իշխանությունները,

2․Գեներալական կոչումներ ստացող, արիության, քաջության, խիզախության, անզնազոհության մեդալներ ստացող ուժայինները, որոնք կատաղի ու անմոռաց պայքարում են երկրի վերածննդի հույսի դեմ,

3․Մերձնիկոլական շրջանակները, որոնք իրենց աչքերով մեզնից շատ ավելին են տեսնում ու գիտեն, բայց ծառայում են որպես սուլթանի հարճ։

4․Վախվորած կրթվածները, որոնք միշտ վախենում են սեփական կարծիք ունենալուց,

5․Այլ

Հիմա հասկանալ է պետք հակառակ ռեսուրսի աղբյուրները։ Որտե՞ղ է դիմադրության և Հայաստանի հնարավոր վերելքի պոտենցիալը։

Հայաստանի վերջին մեկ տարվա պատմությունը շատ հարցերի ստիպել է նայել այլ կերպ։ Հին հերոսների, հին կուռքերի դեֆոլտն այս հարցը նոր սրությամբ է դնում։

Միևնույն ժամանակ ձևավորվում են ազգային-առաջադիմական պոտենցիալի նոր աղբյուրներ

Հայ եկեղեցին ու նրա բազմաթիվ սպասավորներ

ՀՅԴ երիտասարդսերունդը, ՀՅԴ շարքային տղերքը՝ կամավորները

Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից ու բարեկեցիկ կյանքերից պատերազմի դաշտ շտապածները

Հանրային գործիչների մի պատկառելի անվանացանկ, որոնք վերջին 2 տարում դրսևորվեցին որպես իսկական քաղաքացիներ և իսկական պրոֆեսիոնալներ, և որոնք չմասնակցեցին այս ընտրություններին։

ՀՀ գուցե քիչ հայտնի կամ ընդհանրապես լայն հանրության անհայտ շատ քաղաքացիներ, որոնք իրենց մարդկային և գիտակցական որակներով շատ ավելի բարձր են, քան վերնախավեր կոչվածը։

Սա ավելի քան բավարար ռեսուրս է Նիկոլին մերժած 400 հազարին ամուր պահելու, տանը մնացած 800 հազարին համախմբելու և Հայաստանի կազմաքանդման տակ ստորագրած 700 հազարը կազմաքանդելու համար. պետք է գիտակցենք, որ այդ մարդկանց մեծ մասը չի հասկացել, թե ինչին է տալիս իր ձայնը։

Դիմադրության և վերելքի  նոր համակարգեր

Հարյուր տարի առաջ թուրքական յաթաղանին հիմա փոխարինելու է եկել Նիկոլի մուրճը։ Նա այդ մուրճով ջարդում է իրականում ոչ թե «Հայաստանը», այլ Հայաստանը։ Այս կողմից որևէ հետևություն դեռ չի արվում։ Կարծում եմ սրա պատճառըհարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմի հնացվածության մեջ է։

Նիկոլը շատ ավելի լավ է հասկանում, որ հիմա ամեն ինչ շատ արագ է հնանում, և նախընտրական մեխանիզմներն ու թիմերն արդեն անցյալ են, դրա համար էլ նոր ֆորմատներ է հորինում ու փորձում 0+0+0+0+…. իցմի կերպ մի ինչ-որ 1 ստանալ։

Այս ֆոնին ապշեցուցիչ է ընդդիմադիր համակարգերի դանդաղկոտությունը, որը միտում ունի՝ վերածվելու համակերպվածության։

Ակնհայտ է, որ պետք է ձևավորվեն հանրային, քաղաքացիական, քաղաքական պայքարի նոր ձևաչափեր։ Պետք է մոռանալ 17-ի ամուլ ֆորմատը, և նրա7-ը, որը լի էր փոխադարձ անվստահությամբ, և նախընտրական դաշինքները՝ լայն հասարակության համար անհասկանալի կապերով, պարտավորություններով ու տրամաբանությամբ, պետք է մոռանալնրանց, ովքեր միաժամանակ երեք խաղ են խաղում։

Ուղղակի պետք է լինել.

հասարակության առաջ ազնիվ

հասարակության համար հասկանալի

հասարակության իրական դեմքերից ու շրջանակներից կազմված

Միայն այս դեպքում հնարավոր կլինի կազմակերպել դիմադրություն և ունենալ վերելքի հույս։ Չանենք՝ թուրքական ցանկության վերընշված բոլոր յոթ կետերը դառնալու են իրականություն։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Նոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներ Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Դու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan