Պաշտպանության նախարարությունը Եռաբլուրում 1000 գերեզման կկառուցի
Պաշտպանության նախարարությունը Եռաբլուրում 1000 գերեզման կկառուցի։ Նախատեսվող ծախսերը նախարարության հաշվարկով կկազմեն 1,5 մլրդ դրամ, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Այդ գումարն ստանալու ու ծրագիրն իրականացնելու առաջարկով ՊՆ-ն դիմել է կառավարությանը։ Բյուջետային հատկացման որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Ի դեպ, մինչ այդ՝ 2021 թվականի մայիսի 26-ին նախարարությունը Եռաբլուրում գերեզմանների կառուցման ու տարածքի բարեկարգման աշխատանքների գնման մրրցույթ էր հայտարարել, բայց հայտերի ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 2-ին, և որևէ ընկերություն մասնակցության հայտ չի ներկայացրել։