Գրանցվել է 16 մահ. ԱԻՆ-ը հայտարարություն տարածեց
Հուլիսի 12-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 649 դեպք, որից 287-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 170 հրդեհի, 2 քարաթափման, 3 ուժեղ քամու, 13 ինքնասպանության փորձի դեպք, 88 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 187 կենցաղային կանչ. տուժել է 154 մարդ, իսկփրկարարականօպերատիվգործողություններիարդյունքումփրկվելէ 7 քաղաքացի:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ:
Արձանագրվել է թունավորման 14 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: