Երասխ-Երևան ճանապարհին կա զոհ և վիրավորներ. ՔԿ
2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս Արարատի մարզի Դիմիտրով համայնքի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստացած մարմնական վնասվածքներից վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: