Զոհված երեք տղաների զենքերում փամփուշտ չկար՝ մինչև վերջին փամփուշտը տղերքը կռվել են
Թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական հենակետերից մեկի վրա և մեծ դժվարությամբ կարողացել է վերցնել դիրքը, և, ինչպես հետո պարզվել է, մինչև վերջին փամփուշտը կռվել են տղերքը։ Ունենք երեք զոհ, նաև՝ վիրավորներ, որոնք կարողացել են մարտերով անցնել հարակից դիրքեր։
Շատ կարճ ժամանակում հրամանատարությունը, գործելով շատ գրագետ ու օպերատիվ, շատ արագ հակահարձակում է գործել, դիրքը վերականգնվել է, և պարզվել է, որ մեր զոհված երեք տղաների զենքերում չի եղել փամփուշտ՝ մինչև վերջին փամփուշտը տղերքը կռվել են։ Այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը: