Սահմռկեցուցիչ դեպք Սևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ում մարմինը բաժանվել է մի քանի մասերի
Օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Փիլոսյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածի մարմինը մի քանի մասերի է բաժանվել:
Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության բժիշկները ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:
Փաստի առթիվ Լ. Նազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 224 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: