Վենեսուելայում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 7 զինծառայող
Յոթ զինծառայող է զոհվել շաբաթ Կարակասի մոտակայքում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Վենեսուելայի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Ուղղաթիռն ուղեւորվում էր երկրի մայրաքաղաք Կարակասից Կոհեդես նահանգ: Նախարարությունում հայտնել են, որ իշխանությունները հետաքննում են կործանման պատճառները:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն խորին ցավակցություն է հայտնել դեպքի կապակցությամբ:
«Ես խորապես ցավում եմ այդ դեպքի կապակցությամբ եւ անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու ընկերներին»,-գրել է նա թվիթերյան իր էջում: