Հունաստանում անտառային հրդեհները մարդկային կյանքեր են խլել
Հունաստանում մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով գրանցվել են առաջին զոհերը։ Զոհվել է 2 մարդ։ Եվս 20-ը վնասվածքներ են ստացել, գրում է BBC-ն։
Զոհերից մեկն Աթենքի առևտրային պալատի նախագահ Կոնստանտինոս Միխալոսն է։ Տղամարդուն անգիտակից վիճակում գտել են ֆաբրիկայում՝ ոչ հեռու հրդեհների վայրից։
Մյուս զոհը 38-ամյա հրշեջ կամավորական է, ով մահացել է էլկետրասյան ընկնելու հետևանքով։