«Մարտի են գնում միայն ծերունիները» ֆիլմից հայտնի դերասանին մեղադրել են ուսանողուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
Կիևի Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանի դասախոս Վլադիմիր Տալաշկոն մեղադրվում է ուսանողուհիների նկատմամբ ոտնձգությունների համար, Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը նախաձեռնել է ներքին հետաքննություն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ համալսարանի նախկին ուսանողուհիները սեռական ոտնձգությունների համար մեղադրել են դասախոս և դերասան Վլադիմիր Տալաշկոյին, որը հայտնի է «Մարտի են գնում միայն ծերուկները» և «Կապիտան Նեմո» ֆիլմերի շնորհիվ:
«Մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը խորապես անհանգստացած է դասախոսներից մեկի նկատմամբ մեղադրանքներից՝ նախկին ուսանողների հանդեպ ոչ պատշաճ պահվածքի համար: Մենք անմիջապես ներքին հետաքննություն ենք սկսում»,- ասված է մշակույթի նախարարության հայտարարության մեջ:
Ինքը` դերասանը, հերքում է բոլոր մեղադրանքները:
«Ես չգիտեմ, թե որտեղից են աճում ոտքերը, բայց նման բան չի եղել», — ասել է Տալաշկոն: