Զոհվել է 23 քաղաքացի, 36 քաղաքացիական անձ վիրավորվել է
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հրապարակել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհված և վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների թիվը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև այս տարվա օգոստոսի 11-ը Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհվել է 23 քաղաքացի, 36 քաղաքացիական անձ վիրավորվել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։