Ահազանգ. ՀՀ սահմանին ԱԹՍ-ներ են կիրառում
Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչներն ահազանգում են՝ արդեն 3 ժամ է` թշնամին կրակում է Սոթքի ոսկու հանքի և Կութ գյուղի ուղղությամբ:
«Ահավոր վիճակ է, կրակոցները չեն դադարում, չգիտենք ինչ անենք… Քիչ առաջ էլ իմացանք, որ Կութի հատվածում զոհ ու վիրավորներ ունենք… Հենց էս մեր խոսելու պահին անօդաչուն գլխներիս վերևով եկավ, անցավ դեպի Վարդենիսի կողմ: Դեռ ինչքա՞ն պետք է էս ամենը շարունակվի…»,- 168.am-ի հետ զրույցում ասացին գյուղացիները:
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը hraparak.am-ի հետ զրույցում հաստատել է գյուղացիների խոսքը:
«Ինտենսիվ կրակոցները շարունակվում են, անօդաչուներ էլ կան»,- ասել է նա: