Հայտնի է ԱԳ նոր նախարարի անունը
Հայաստանի Արտաքին գործերի նախարարի նշանակումն ամենայն հավանականությամբ կլինի այսօր: Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը կնշանակվի ԱԳ նախարար:
Այս պաշտոնում սորոսական թևն իհարկե ցանկանոմ էր տեսնել ԱԽ քարտուղարի պաշտոնից ԱԳ փոխնախարար նշանակված Արմեն Գրիգորյանին, սակայն պաշտոնական Մոսկվան Գրիգորյանի թեկնածությանը դեմ է արտահայտվել և տևական ժամանակ այս հարցում բանակցություններն արդյունք չեն տվել:
Մեր ունեցած տեղեկություններով Միրզոյանի հրամանագիրը կլինի մինչև աշխատանքային օրվա ավարտ և 2018-ի իրադարձությունների արդյունքում նախ փոխվարչապետ, հետո ԱԺ նախագահ աշխատած Միրզոյանը կհամալրի կառավարության կաբինետն այս անգամ որպես ԱԳ նախարար:
Նշենք, որ կառավարությունում մինչ այս պահը բոլոր նշանակումներն արված են, բացառությամբ երկրի կարևորագույն նախարարության՝ ԱԳՆ-ի: Ի դեպ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Արարատ Միրզոյանի ընտանիքը չի լքել կառավարական ամառանոցը: