Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է. ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 20-ին, կազմել է 490.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 572.15 դրամ (նվազել է 1.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 667.33 դրամ (նվազել է 4.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.58 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 367.78 դրամ, ոսկի 28,080.48 դրամ, պլատին՝ 15,316.19 դրամ: