Արցախում հրադադարի խախտման դեպք է արձանագրվել. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում՝ Երասխի շրջանում, տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Ադրբեջանի զինված ուժերի և հայկական զորամիավորումների միջև»։
Հրադադարի խախտումը տեղի է ունեցել 11:30-ից 12:05-ը Երասխի շրջանում։ Փոխհրաձգության մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին և նրանց օգնությամբ միջադեպը հարթվել է։ Տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ օկուպացված Շուշիից բավական ինտենսիվ տևողությամբ կրակոցներ էին արձակվել դեպի հայկանան ստորաբաժանումների դիրքերը: