Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գլոբալացման ընթացքում ինքնությունը չկորցնելը կարևոր է. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է դրոշին հավատարմության խոստման մրցույթ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ հայտարարել է դրոշին հավատարմության խոստման մրցույթ:

Հետաքրքիր խորհուրդ պարունակող այս նախաձեռնության նպատակն է հանրության շրջանում արժևորել մեր պետականության խորհրդանիշները։ Մրցույթն իրականացվում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հետ համագործակցությամբ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը, ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը, նշում է.  «Աշխատելով տեխնոլոգիական հիմնադրամում՝ մենք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հայ ենք և մեր ուսերին կրում ենք որոշակի սոցիալական պատասխանատվություն։ Մեր գործունեության գերակշիռ մասը կրթական է. դպրոցականներից մինչև գործող մասնագետների փոխանցում ենք տեխնոլոգիական գիտելիքներ, նոր հմտություններ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, ճարտարագիտությունն ապագայի մասնագիտություններ են։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ այն անձինք, որոնց տալիս ենք տեխնոլոգիական գիտելիքներ, ունենան նաև կապվածության, նվիրումի ու պարտավորվածության զգացում հայրենիքի հանդեպ, որպեսզի այդ գիտելիքը կրող մարդիկ վաղը հեշտությամբ չլքեն մեր երկիրը։ Այդ իսկ պատճառով, ի թիվս համանման այլ նախաձեռնությունների, այս անգամ էլ դրոշին հավատարմության երդման նախաձեռնությամբ հանդես եկանք»։

Դրոշին հավատարմության խոստման մրցույթն անցկացվում է երկու անվանակարգում՝ չափածո և արձակ։ Մրցանակային ֆոնդը մեկ միլիոն ՀՀ դրամ է։

Մրցույթի գնահատումը վստահված է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների։ Նրանց թվում են գրականագետ, «Գրանիշ» գրական համայնքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը, գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, բանաստեղծ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, «Զիմաստ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մարիամ Դավթյանը։ Գնահատվելու են ներկայացված տեքստերի կառուցվածքը, լեզուն և ոճը։ Հաշվի է առնվելու տեքստի ինքնատիպությունը, համապատասխանությունը մրցույթի նպատակներին։

Տիկին Ազիզյանը բերում է տարբեր երկրների օրինակներ, որոնք ունեն դրոշին հավատարմության երդման տեքստեր և դրանց շուրջ ձևավորված սովորույթներ․ օրինակ՝ կրթական հաստատություններում բոլոր երեխաները նախ ձեռքը կրծքին դրած հնչեցնում են այդ երդումը, հետո միայն անցնում բուն դասապրոցեսին։ «Թեև ամենօրյա այս երդումը որոշակի արարողակարգային բնույթ է կրում, սակայն երբ ամեն օր, կրթական, կամ որևէ այլ կարևոր գործընթաց սկսելուց առաջ արտաբերում ես դրոշի երդման տեքստը, հոգուդ խորքում, սրտիդ մի անկյունում հաստատ ինչ-որ հետք այն թողնում է։ Այդ տեսանկյունից էլ մտածեցինք, որ նման մի տեքստ էլ մեզ է պետք, հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ կան ազգային ինքնությունից, պետականությունից հիասթափության զգացողություններ։ Այս փուլում, կարծում եմ, առավել քան երբևէ կարևոր է նման նախաձեռնությունը»,- ասում է Ժենյա Ազիզյանը։

Մեր օրերում ավելի ժամանակակից են գլոբալացմանն առնչվող թեմաները, և ազգային արժեքների, խորհրդանիշների մասին խոսելը, կարծես թե ժամանակավրեպ է հնչում։ Ի պատասխան այս դիտարկման, տիկին Ազիզյանը շեշտում է, որ ՁԻՀ-ի բուն գործունեությունը, այն ոլորտները, որտեղ իրենց թիմը գործունեություն է ծավալում, ապագային են միտված։ Նա նշում է, որ գլոբալացման ընթացքում ինքնությունը չկորցնելն առավել կարևոր է. «Մենք տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի նախ մե՛ր երկիրը զարգանա, ոչ թե երկրագունդը, մենք տեխնոլոգիական առաջընթաց ենք ապահովում, որպեսզի հատկապես մե՛ր պետությունը դառնա մրցունակ, ոչ թե երկրագունդը։ Ինչ խոսք, ընդհանուր գլոբալ գործընթացներին մեր մասնակցությունն ենք ունենում, և երբեմն հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններն այնպիսի լուծումներ են առաջարկում, որոնք ավելի քան գլոբալ են։ Սակայն այդքանով հանդերձ մեր բոլոր ջանքերը կլինեն անիմաստ, եթե դա չմնա և չգեներացնի արդյունք մեր երկրում, մեր հայրենիքում։ Բոլոր այդ քայլերի ընթացքում անպայման պետք է պարբերաբար կանգ առնել, վերարժևորել մեր ազգային ինքնությունը, դարերով երազած ու մեծ կորուստների ու ջանքերի շնորհիվ ձեռք բերված պետականության կարևորությունը, նոր միայն առաջ շարժվել, հակառակ դեպքում մեր ջանքերը պարզապես կփոշիանան»։

Դրոշին հավատարմության խոստման մրցույթին կարող են դիմել ցանկացած տարիքի անձինք՝ ցանկացած մասնագիտության։ Յուրաքանչյուր դիմող կարող է ներկայացնել մինչև 3 ստեղծագործություն։ Նախաձեռնողները կարևորում են, որպեսզի հետաքրքիր և նպատակին ծառայող բովանդակություն ձևավորվի։

Իսկ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տեքստը հետագայում կներկայացվի՞ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը այլ երկրների օրինակով օգտագործելու համար, թե ոչ, պարզ կդառնա արդյունքներն ամփոփելուց հետո։ Կազմակերպիչներն ասում են, որ եթե հաջողվի հետաքրքիր պրոդուկտ ունենալ, գուցեև առաջարկվի պետական կառույցին։

Նշենք, որ մրցույթին դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է։ Մասնակցության մանրամասներն ու հայտաձևը կարող եք տեսնել այստեղ՝ https://www.eif.am/arm/news/flag/

Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում