Ուժգին երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ
Օգոստոսի 26-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ՉԺՀ-ի հյուսիս - արեւմուտքում՝ Ցինհայի եւ Գանսուի նահանգների սահմանագծին: Այդ մասին հայտնել Է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել Է տեղական ժամանակով 07:38-ին (Երեւանի ժամանակով 03:38-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կա 10 զոհ, 23 վիրավոր:
Ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Յույմեն քաղաքից (Գանսուի նահանգ) 230 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք սակավաբնակ շրջանում: Օջախի գտնվելու խորությունը չի ճշտվում:
Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: