Այսօր՝ 24 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բեռնափոխադրող ընկերությունները հրաժարվելու են անցնել այդ ճանապարհով, իսկ շրջանցող ճանապարհն էլ բարվոք վիճակում չէ. Սարգսյան

Ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակումը միանշանակ ազդեցություններ է թողնելու, որոնցից մեկն էլ թանկացումներ են լինելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նկատեց՝ բավական երկար ժամանակ է, ինչ բարձրաձայնում են հանրապետական կարևոր նշանակության երկու ճանապարհների վտանգված լինելու մասին։ Խոսքը գնում է Սյունիքի և Տավուշի մարզերի ճանապարհների մասին։

«Տավուշի մարզը մի քիչ ուշ այդ խնդրին կբախվի, բայց Սյունիքն արդեն վաղուց բախվել է։ Առաջին հերթին թանկացումներ են լինելու։ Օրինակ վերջին 6 ամսվա ընթացքում Չինաստանից մեկ կոնտեյներ ներկրման գինը 4000-ից դարձել է 16 հազար դոլար, իսկ այժմ արդեն խոսակցություն է շրջանառվում, որ այն դառնում է 20 հազար դոլար։ Այսինքն` գնաճի պատճառներից մեկն էլ դա է, որ ճանապարհը թանկանալու է։ Երկրորդ կարևորագույն խնդիրն այն է, որ փոխադրող ընկերությունները հրաժարվելու են, քանի որ անվտանգային խնդիր կա, իսկ շրջանցող ճանապարհն էլ բարվոք վիճակում չէ։ Այս ընթացքում էլ ալարել են որոշակի բարելավումներ իրականացնել, ինչի պատճառով շատ փոխադրող ընկերություններ չեն օգտվել այդ ճանապարհից»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Բեռնափոխադրող ընկերությունների նվազումը բերելու է մրցակցության բացակայության և գները մի քանի անգամ աճելու են։ Որոշակի խնդիրներ են առաջանալու նաև արտահանումների դեպքում, քանի որ երբ փոխադրումը թանկանա, մեր արտադրանքը միջազգային շուկայում մրցունակ չի լինի և արտահանման ծավալի բավականին լուրջ կրճատում կունենանք։

Նաիրի Սարգսյանի խոսքով հաջորդ կարևորագույն խնդիրը բնակչությունն է, որը տնտեսության ամենակարևոր ռեսուրսներից մեկն է.

«Մենք բախվում ենք արդեն Սյունիքի հատվածի հայաթափման խնդիրներին, որն իր հետ առաջացնելու է ավելի լրջագույն խնդիրներ։ Թշնամի պետություններն ավելի են առաջ գալու և ունենալու ենք գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վտանգվածություն, հետևաբար խոտհարքների, արոտավայրերի, ցանքատարածությունների կտրուկ նվազում է լինելու, ինչի հետևանքով գյուղատնտեսությունն անկում է գրանցելու»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ միջպետական ճանապարհի փակ լինելը բազմապրոֆիլ ազդեցություններ է թողնում և՛ տնտեսական, և՛ ժողովրդագրական, և՛ ՀՀ-ի հետագա գոյատևման վրա։

Նաիրի Սարգսյանը կարծում է, որ եթե նույնիսկ ադրբեջանցիները Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բացեն, հետագայում ցանկացած սադրանքի դիմելու են և պարբերաբար փակեն այն։ Հետևաբար այս խնդիրը մշտապես ուղեկցելու է։ Տնտեսագետի կարծիքով այժմ ոչ թե պետք է մտածել բանակցությունների արդյունք տալ-չտալու մասին, այլ պետք է կանխատեսելիություն ունենալ։

«Մենք երկու անելիք ունենք՝ անվտանգության զոնաների ստեղծում, այսինքն` ադրբեջանական զորքերի հետքաշում այնպիսի անվտանգ հատված, որ մեր բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների վրա դրանք ազդեցություններ չունենան, իսկ երկրորդը՝ այլընտրանքային ճանապարհների բարելավումն է»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը և նաև իշխանական պատգամավորները նշում են, որ խնդրի լուծումը կարող են լինել հենց այլընտրանքային ճանապարհները, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ դա վախկոտներին բնորոշ վարքագիծ է.

«Երբ մարդ քայլում է մի ճանապարհով և հարձակում են գործում իր վրա ու ասում՝ չանցնես այլևս այս ճանապարհով, վախկոտ մարդն ասում է՝ դե ոչինչ չեմ անցնի այս ճանապարհով, կանցնեմ հաջորդ ճանապարհով։ Այդ մյուս ճանապարհն էլ են փակում, այլընտրանքային է փնտրում, բայց երբեք չի մտածում առաջին ճանապարհը վնասազերծելու և անվտանգ դարձնելու մասին։ Ուժեղ մարդիկ ճանապարհ են հարթում, թույլ մարդիկ այլընտրանքներ են ման գալիս կամ ուղղակի թաքստոցներով են անցնում»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ գործող կառավարության հետ ունենալու ենք այլընտրանքային ճանապարհ, սակայն քանի որ ըստ Նաիրի Սարգսյանի՝ այս կառավարությունը ճանապարհաշինությունը պատկերացնում է միայն ասֆալտապատ ճանապարհը բարելավելով, այլ ոչ թե նոր ճանապարհ կառուցելով, ապա նաև այս տարբերակից կզրկվենք, քանի որ այդ այլընտրանքային ճանապարհներն ամեն դեպքում չեն ունենալու այն հարմարավետությունը, որ բեռնատարները կարողանան անցնել։

«Պետք է 90-ականներից սկսած Սյունիքի ամբողջ հատվածում ունենայինք մի քանի թունելներով հարթ ու լայն ճանապարհներ, բայց բոլորը պարբերաբար թերացել են նախորդ բոլոր կառավարությունների օրոք, իսկ քանի որ այս կառավարությունն ամենաապիկարն, ամենատգետն է, բնականաբար հնարավոր չէր, որ նրանք կանխատեսեին նման բան։ Առողջ կառավարությունը կապիտուլյացիայից հետո անմիջապես ձեռնամուխ կլիներ և արդեն շահագործման կհանձներ այլընտրանքային ու բարելավված ճանապարհը»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ ադրբեջանցիների կողմից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Այն բացելու ուղղությամբ ընթանում են եռակողմ բանակցություններ։

Աղբյուր` Փաստինֆո

Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»