Ադրբեջանցիներն այրել են Սոթք գյուղի արոտավայրերը
Ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ գործողությունները:
Ինչպես միշտ Ադրբեջանը վարում է վնաս տալու քաղաքականություն:
Այսօր առավոտյան ադրբեջանցի զինվորականներն այրել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի արոտավայրերը՝ պատճառելով զգալի վնասներ:
Ինչպես նշում է Սոթքի բնակիչը՝ այս ամենն, իհարկե, ՀՀ իշխանությունների անգործության, անտարբերության և անճարունակության արդյունքն է:
Լուսանկարներ՝ տրամադարված Սոթք գյուղի բնակչի կողմից.