Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կա 20-ից ավելի վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։