«Ծիրան» սուպերմարկետում վեճն ավարտվել է դանակահարությամբ, կան վիրավորներ. Shamshyan.com
Երևանում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում դանակահարված քաղաքացիներ կան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված վայրից 2 երիտասարդ տղաների, որոնց վրա կային արնանման հետքեր, տեղափոխել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հիվանդանոց։
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այդ 2 քաղաքացիների և խանութի աշխատակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, ինչին էլ հաջորդել են դանակահարությունները։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Պարզվում է վիրավորների ինքնությունը։