Թուրքիան խոստացել է թալիբներին՝ շարունակել համագործակցությունը
Կատարում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Մուստաֆա Գոքսուն թալիբներին խոստացել է, որ Անկարան կշարունակի համագործակցությունն Աֆղանստանի հետ: Այս մասին, «ТАСС»-ի փոխանցմամբ, հայտարարել է արմատական շարժման Կատարի քաղաքական գրասենյակի անդամ Մոհամեդ Նաիմը:
Նրա խոսքով՝ դիվանագետն այս մասին ասել է Դոհայում խմբի անդամ Շեր Մոհամեդ Աբաս Ստանեկզայի հետ հանդիպմանը: «Թուրքիայի դեսպանը խոստացել է, որ Անկարան կշարունակի իր համագործակցությունն Աֆղանստանի հետ»,- եզրափակել է Նաիմը: