Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Խաչիկ Ասրյան. Ընդերքն ազգայնացնե՛լ

Հայաստանում, սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ Քաջարանում և Կապանում տեղի ունեցած ելույթների ժամանակ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ, Հայաստանի ընդերքն ազգայնացնելու մասին օրենք ընդունելու միջոցով, Հայ ժողովուրդը հետ է ստանալու ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, այնպես էլ մյուս հանքարդյունաբերող կոմբինատների իրենց բաժինը: Փաշինյան Նիկոլի այս հայտարարությունը շատերի մոտ հույս արթնացրեց, որ Հայաստանի վարչապետը վերջապես հասկացել է, որ Հայաստանի ընդերքը համաժողովրդական հարստություն է և դրանից պետք է օգտվի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այլ ոչ թե թալանչիների մի խումբ, ովքեր իրենցով են արել Հայաստանի ընդերքն ու տարիներ ի վեր միլիարդավոր դոլարների կարողություն են կուտակում համազգային ունեցվածքի թալանի հաշվին:
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո՝ մենք երկու ամսից ավելի սպասում էինք, որ Հայաստանի նոր ձևավորված իշխանությունը իրական և գործուն քայլեր կձեռնարկի՝ համաժողովրդական հարստությունը՝ Հայաստանի ընդերքը, Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ և Հայաստանի նորընտիր Ազգային Ժողովը արտահերթ նիստով օրենք կընդունի՝ Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները ազգայնացնելու մասին, և այդ գործընթացը կսկսի Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որտեղ յուրաքանչյուր տարվա կտրվածքով արդյունահանվում է հարյուր միլիոնավոր դոլարների հարստություն:
Մինչդեռ, իրականությունն այն է, որ Փաշինյան Նիկոլը և նրա իշխանությունը ոչ միայն չիրականացրեցին այդ նախընտրական խոստումը, այլ նույնիսկ մոռացել են դրա մասին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանին Նիկոլից և Ազգային Ժողովում նրա գլխավորած խորհրդարանական մեծամասնությունից պահանջո՛ւմ է.
1-ին՝ Ընդունել օրենք՝ Հայաստանի ընդերքը ազգայնացնելու մասին և հստակ շեշտել, որ Հայաստանի ընդերքը և դրանում առկա օգտակար բոլոր հանածոները համազգային հարստություն են, ուստի, դրանց արդյունահանմամբ, վերամշակմամբ և իրացմամբ կարող են զբաղվել միայն 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունները:
2-րդ՝ Հրապարակել Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների՝ Քաջարանի, Ագարակի, Կապանի, Թեղուտի, Ախթալայի, Ալավերդու, Սոթքի (և այլնի) հանքավայրերի իրական սեփականատերերի անունները, հաշվարկել Հայաստանին ու Հայ ժողովրդին վերջին 30 տարիների ընթացքում հասցված ամբողջ վնասի չափը և օրենքի դիկտատուրայի միջոցով վերականգնել այդ ամբողջ վնասը:
3-րդ՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ամբողջ ընդերքն ազգայնացնելով, այսինքն՝ ընդերքի օգտագործման ամբողջ շահույթը բացառապես ուղղելով դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 4-րդ ամսից սկսած՝ 1 անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ բարձրացնել առաջին հերթին հետևյալ ոլորտներում աշխատող, ծառայող քաղաքացիների աշխատավարձերը.
ա) Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող բոլոր բանվորներինը,
բ) Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող բոլոր զորամասերի հրամանատարներինը, սպաներինը, պայմանագրային զինծառայողներինը՝ անընդհատ բարելավելով ժամկետային զինծառայողների համար սահմանված նորմերը,
գ) մանկավարժներինը,
դ) բժիշկներինը և բուժաշխատողներինը,
ե) կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի և երիտասարդության ոլորտների բոլոր աշխատողներինը,
զ) գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների բոլոր աշխատողներինը,
է) Պաշտպանության, Ոստիկանության, Ազգային անվտանգության, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, իրավական և դատական համակարգերի բոլոր ծառայողներինը և աշխատողներինը,
ը) կենսաթոշակառուներինը, հաշմանդամության թոշակառուներինը, զինվորական թոշակառուներինը:
Այս պահանջների կատարման համար Փաշինյան Նիկոլին և իր կառավարությանը տալիս ենք մեկ ամիս ժամանակ, որից հետո սկսելու ենք նախաձեռնել բողոքի ակցիաներ՝ ցույցեր և երթեր (հատկապես այն բնակավայրերում, որտեղ շահագործում են ընդերքը)՝ պահանջելով Հայաստանի իշխանությունից կատարել հասարակությանը հրապարակային տրված խոստումը, որը կապահովի համաժողովրդական հարստության արդարացի բաշխում` Հայաստանը փրկելով սոցիալական և դեմոգրաֆիական աղետից:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ՝ Խաչիկ Ասրյան
Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է