Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Կառավարության որոշման նման նախագիծ ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 8-ին կայանալիք նիստի օրակարգում. այն 33-րդ հարցն է:
Ըստ որոշման նախագծի՝ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: