Պայթյուն բնակելի շենքում. կա 9 տուժած, այդ թվում երեխաներ
Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի առավոտյան ինը հարկանի բնակելի շենքում, գրում է iz.ru-ն:
Տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է կրակի ամպը ժայթքում երկրորդ և երրորդ հարկերի միջև, որից հետո ճակատային հատվածի մի մասն ընկնում է ասֆալտին:
Հիշեցնենք, որ այթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի:
«Այս պահին կա ինը տուժած, այդ թվում՝ երկու երեխա: Փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գազի պայթյունից տուժել է վեց մարդ, այդ թվում ՝ հինգ և 11 տարեկան երկու երեխա: