Բացահայտում. ինչ կապ ունի Լոսի Քիսոն Դոնալդ Վիլսոն Բուշի և ЦРУ-ի հետ
Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Եվ ուրեմն` ինչպես խոստացել էի, անդրադառնում եմ Լոսի Քիսոյին։ Այս տարվա սկզբից Քրիստինեն ԱՄՆ 28-րդ նախագահի ծոռան՝ Դոնալդ Վիլսոն Բուշի հետ ЦРУ-ի նախաձեռնությամբ ստեղծել է գրեթե ՀՅԴ Հայ Դատի նմանատիպ կառույց։ Նմանատիպ կառույցի կարիքը ԱՄՆ-ում կար, որովհետեւ Հայ Դատի գրասենյակներն իրենց օրակարգը ստանում են Հայաստանից։ Քրիստինե-Դոնալդ Վիլսոն Բուշ համաստեղությունը յուրաքանչյուր երկրում ունեն իրենց ներկայացուցիչը, այլ կերպ ասած՝ ագենտը, ստանում են տեղեկություն տվյալ երկրի հայերի մասին եւ ոչ միայն։ Ներկայացուցիչների մեծամասնությունն առանձնապես կրթված չեն՝ ուղղակի հայեր են, ովքեր սիրում են իրենց Հայրենիքը եւ փորձում են օգտակար լինել ինչ-որ կերպ։ Բայց իրենց այդ հայրենասիրությունը օգտագործվում է, բոլորովին այլ նպատակներով։ Ավելին ասեմ՝ համոզված եմ, որ Քրիստինեն ինքն անգամ չի գիտակցում, թե ինչի մեջ է ներքաշված, սովորաբար անձը չի էլ հասկանում, որ իրեն, այսպես ասած, «վերբովկա» են արել, իր պարագայում՝ հաստատ չի գիտակցում։ Նրանք պարբերաբար կազմակերպում են մի քանի ժամանոց zoom ժողովներ, որտեղ իրենց միանում են Սպիտակ Տանից եւ ՑՌՈւ-ից ու ցուցումներ տալիս։ Սա մի շատ փոքրիկ տեսանյութ է իրենց անդրանիկ ժողովից, որտեղ երեւում է, թե ինչպես է Դոնալդ Վիլսոն Բուշը նշում, որ կստեղծեն կազմակերպություն՝ ԱՄՆ-ի օրենքներով: Հիմա կարծում եմ՝ շատերդ հասկացաք, թե ինչով է են զբաղված նրանք Հայաստանում:
Հ.Գ.- Հոլովակը ՝ Կարեն Մարտիրոսյանից։