38 գերիների սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին
38 գերիների սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին: Այս մասին սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:
«Գերիների խնդիրներից զատ կյանքի իրավունքի պաշտպանության հարցերով այս պահին ներկայացրել են 38 գանգատ, սակայն ուսումնասիրում են մի քանի տասնյակ գործեր, որտեղ ունեն նախնական փաստեր, որ սպանվել են գերեվարված անձինք, սակայն սպասում են փորձաքննությունների արդյունքներին։ Կանխատեսումներ ունենք, որ շուրջ 30 գործով կյանքի իրավունքի խախտման խնդիրներ ենք բարձրաձայնելու։ Թիվը չի ներառում բռնի անհետացումների դեպքերը։ Սպանության պարագայում ունենք մարմին, ԴՆԹ համընկնում, ապացույցներ, որ անձինք եղել են ողջ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո, մարտական գործողությունների մասնակիցներ չէին, սակայն նրանց կամայական ձևով զրկել են կյանքից, արտադատական գնդակահարությունների են ենթարկել»,- ասաց իրավապաշտպանը։