Ջալալ Հարությունյանը գլխավորում է մեղավորների բուրգը
«Ամսի 10-ին թուրքերն արդեն Հադրութ էին մտել, հոկտեմբերի 11-ին Մելիքաշենն արդեն վերացրած են եղել, որտեղ 18-րդ դիվիզիայի հրամանատարական կազմից զոհեր են եղել՝ իրենց անտեղյակ լինելու պատճառով, իսկ այստեղ ասում էին, թե հաղթելու ենք, որ թուրքերին արդեն Հադրութից քշել ենք և այլն»,- այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը։
«Մենք ունենք մեղավորների բուրգ, գագաթնակետին գտնվում է Ջալալ Հարությունյանը՝ իր սխալ տեղեկատվության համար»,- հավելեց նա։
«Այդ ժամանակաշրջանում Հադրութի ուղղությունում լրիվ պատռված էր պաշտպանության բնագիծը, հակառակորդի համար դարձել էր проходной двор: Ջալալ Հարությունյանը, ըստ Գենադի Բաղդասարյանի, ասել է՝ մերոնք են։ Բանակի հրամանատարն այդքան հստակ տիրապետու՞մ էր, թե որ ձորակով ինչ տիպի զորք է անցնում, այն դեպքում երբ Հադրությում քաոս էր տիրում»,- ասաց Ասրյանը:
Ըստ Ասրյսնի՝ մեղավոր է նաև բանակի հրետանու նախկին պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյաը, ում պաշտոնի բարձրացում են արել. «Բերել ու դրել են հրետանու վարչության պետի տեղակալ. ի՞նչ հրաշագործությունների համար։ Նրան մեղադրում ենք քիթը խոթելու կրակային դիվիզիոնի ղեկավարման մեջ։ Նա պետք է ցուցումներ տար զորամասի հրամանատարությանը, սակայն այդ դիվիզիոնի անմիջապես կրակային խնդիրների կատարման հրամանանն իր կողմից էր հնչեցվում։ Գևորգ Գևորգյանը, լինելով դիվիզոնի շտաբի պետ, կանոնադրությամբ ինքը պատասխան է տալիս դիվիզիոնի կրակային ստորաբաժանումների անմիջական պահպանության և ինքնապաշտպանության համար։ Նա առաջինն էր, որ փախուստի դիմեց, նա պարտավոր էր կազմակերպել այդ ստորաբաժանումների կանոնավոր դուրս գալը»։