Այսօր՝ 29 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի դրական ազդակը Թուրքիային. Կառավարությունը մեղմում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է Թուրքիայից ներմուծվող արգելված ապրանքների ցանկից հանել այն ապրանքատեսակները, որոնք մի շարք տնտեսվարողների համար հումք են հանդիսանում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունն իրականացվում է հնարավոր բացասական հետևանքների մեղմման նպատակով։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նկատեց՝ այս փոփոխության հիմքում որևէ տնտեսական հաշվարկ ընկած չէ, և այն հերթական պոպուլիստական քայլն է։

«Մեկ տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարը գիշերը չպետք է քներ և նոր շուկաներ բացահայտեր, բիզնեսի հետ երկխոսության գնար և բիզնեսին առաջարկներ ներկայացներ։ Ստացվում է՝ իրենց տնային աշխատանքները չեն կատարել, շարունակել են բիզնեսին, քաղաքացուն, պետությանը վնաս տալ և հիմա պոպուլիզմ են անում, թե բացասական հետևանքները մեղմելու համար թույլատրում ենք։ Վստահեցնում եմ՝ իրենց արած քայլերի տակ որևէ տնտեսական հաշվարկ չկա»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նշում է՝ եթե զուտ հայրենասիրական տեսանկյունից դիտարկենք, ապա մենք 30 տարի պետք է թուրքի հետ առևտուր չանեինք, բայց, քանի որ 90-ականներից նման արգելք չի եղել, հիմա էլ չպետք է լիներ։

Հայաստանի ընդհանուր ներմուծումների մեջ Թուրքիայից ներմուծման տեսակարար կշիռը կազմում է 268 մլն դոլար, որը մոտավորապես մեր ներմուծումների 5 տոկոսն է։

Նաիրի Սարգսյանի խոսքով, երբ երկիրը տոտալ արգելք է սահմանում որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման վրա, ապա նախ պետք է գնահատվի այդ ներմուծումների և արտահանումների տնտեսական էֆեկտը.

«Այսինքն ինչ է ներմուծվում, ինչ է արտադրվում, վաճառվում, քանի բիզնես է դրա հույսին աշխատում, քանի աշխատակից է այդ բիզնեսից աշխատավայր ստանում, ինչքան հարկ է գեներացվում պետբյուջե։ Այս հաշվարկները պետք է կատարվեին ու այլընտրանք փնտրեին, այնուհետև բիզնեսի հետ երկխոսության գային և նոր որոշում կայացնեին։ Մեր դեպքում որևէ բիզնեսի հետ քննարկում տեղի չունեցավ։ Միանգամից արգելափակեցին»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով Թուրքիայից ներկրողները շարունակեցին ներկրել նույն ծավալով, բայց արդեն Ռուսաստանի կամ Վրաստանի միջոցով։ Այսինքն` նույն ապրանքը տնտեսվարողն ավելի թանկ գնով էր ձեռք բերում, հետևաբար սպառողին էլ ավելի թանկացած վիճակում էր հասնում։

Բացի այդ թշնամի երկրից ներմուծման դեպքում վերահսկողությունը, մաքսային հսկողությունն այլ կերպ պետք է լինի, քան երրորդ երկրից ներմուծման դեպքում։

«Թուրքիան թշնամական երկիր չէ Վրաստանի համար։ Այսինքն` Վրաստանը կարող է պատշաճ հսկողություն չիրականացնել։ Նույն տրամաբանությամբ Վրաստանը թշնամական չէ Հայաստանի համար և այնտեղից ներմուծվող ապրանքի վրա կարող է պատշաճ հսկողություն չիրականացնել, հետևաբար մենք բաց ենք թողնում Թուրքիայից ներմուծվող ապրանքի վրա պատշաճ վերահսկողություն իրականացնելը, ինչը չգիտենք, թե ինչ հետևանքներ է թողնում»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք այսկերպ Հայաստանի կողմից դրական ազդակներ են ուղղվում՝ ի պատասխան Թուրքիայից եկող դրական ազդակների, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ չի բացառվում, քանի որ այս արարքն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի։

«Սովորաբար տնտեսությանն ուղղված քայլերն իրականացնում են հաշվարկների հիման վրա։ Ընդ որում` այդ քաղաքականությանը գնում են այն դեպքում, երբ դրանից շահում է տվյալ երկիրը, ժողովուրդն ու բիզնեսը, իսկ մեր դեպքում այս երեքն էլ չեն շահում։ Ավելի լավ կլիներ երկրին, քաղաքացիներին ու բիզնեսին չվնասելու համար ևս մեկ տարի թուրքի հետ առևտուր անեին, զուգահեռ նոր շուկաներ որոնեին, որից հետո նոր կարողանային փոխարինել թուրքական ապրանքները»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ ավելի խելամիտ կգտնվեինք, եթե Թուրքիայից ներկրվող ապրանքը տեղական արտադրանքով փոխարինելու քաղաքականություն մշակեինք։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ մեկ տարին ոչ թե բավարար, այլ ահռելի ժամկետ էր, որ էկոնոմիկայի նախարարությունը մյուս տնտեսական բլոկների հետ կարողանար այդ քաղաքականությունը մշակել։

Աղբյուր` Փաստինֆո

37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի