Փոխհրաձգություն ադրբեջանական սահմանին. կա վիրավոր
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գլխավոր դատախազության և պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարությունը:
Նշվում է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը (00:57) նկատել են, թե ինչպես է երեք անհայտ անձ խախտել պետական սահմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի ուղղությամբ: Իրավախախտներն անտեսել են սահմանապահների նախազգուշացումը և օդ արձակած նախազգուշական կրակը:
Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները զենք են կիրառել: Սահմանախախտներից մեկը վիրավորվել է, երկուսին հաջողվել է փախչել: